Որպեսզի սենյակը լինի ավելի հարմարավետ և օրիգինալ, փորձեք պատվիրել անհատական դիզայնով վարագույներ, քանի որ պատրաստի տարբերակները ոչ միշտ են համապատասխանում այն լուծումներին, որոնք օգտագործված են ինտերիերում: Դիզայների խորհրդատվությունը կօգնի խնայել թանկագին ժամանակը, և ընտրել համապատասխան տարբերակները ոչ թե բազմաթիվ խանութներից, որոնք սփռված են քաղաքով մեկ, այլ մեկ տեղում գտնվող անհամար նմուշներից` “Լիդիա” վարագույրների սրահից:
Դիզայների հոհրդատվությունը վարագույրներ պատվիրելու հարցում ունի մի շարք առավելություններ, համեմատած պատրաստի վարագույրներ գնելու հետ`
Վարագույրների դիզայների պրոֆեսիոնալ աչքը կնկատի ձեր կատարած ընտրության առավելություններն ու թերությունները, և կօգնի ընդգծել արաջինները ու քողարկել երրկրորդները:
Վարագույրների դիզայները կառաջարկի մի շարք ոճային և կառուցվածքային տարբեր գործվածքներ, և կօգնի կողմնորոշվել բազմազանության մեջ,
Դուք որևէ տեղ գնալու կարիք չեք ունենա, դիզայները կգա ինքը:
Կա կարծիք, թե վարագույրների դիզայնը պետք է ընտրել ինքնուրույն: Այս համոզմունքը բացարձակ առողջ միտք է պարունակում, էլ ով, եթե ոչ տանտերը պետք է ընտրի վարագույրները: Այդուհանդերձ մենք խորհուրդ ենք տալիս դիմել դիզայներին կոնսուլտացիայի, Ձեր դիզայնի առավելությունները ընդգծելու և զարգացնելու համար:
Դիզայները կհուշի ինչպես տեխնիկապես իրականացնել այն միտքը, որը դուք նախընտրում եք: Կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել վարագույրներ կարելիս. դիզայները կկիսի դրանք ձեզ հետ, կամ բոլոր հարցերին լուծում կտա ինքը: Տարբեր գործվածքներ իրենց տարբեր են դրսևորում, կախված ինտերիերից, լուսավորումից: Երբեմն բավական դժվար է ընտրել ճիշտ գունային համադրություններ, նման դեպքում մենք օգնության կհասնենք: Մեր տասականին պարունակում է մի քանի հազար նմուշներ` տարբեր գույների և ֆակտուրաների:
“Լիդիա” վարագույրների սրահի հաճախորդների հետ աշխատելու կարգը:
Տարբերակ 1: Դիզայները այց է կատարում տուն
1.Հաճախորդի սրահ կապնվելուց հետո (զանգ, դիմում կայքում կամ այցելություն սրահ), դիզայները պայմանավորված ժամանակահատվածում այցելում է հաճախորդի տուն, ուսումնասիրում է անհրաժեշտ տարածքը և իրականացնում է չափագրում:
2.Հաջորդ անգամ դիզայները, կրկին ըստ պայմանավորվածության այցելում է տուն, արդեն պատրաստի առաջարկներով, էսքիզներով և կտորի նմուշներով:
3.Պատվիրատուն և դիզայները համաձայնեցման են գալիս կտորի ընտրության և վարագույրի ձևի հարցում: Պատվիրատուն կանխավճար է թողնում (30-50% ):
4.Վարագույրները կարելու ժամկետները 1-4 շաբաթ են, կախված պատվերի հրատապ լինելուց, կամ ծավալից:
5.Երբ վարագույրները պատրաստ են, հաճախորդը վճարում է մնացած գումարը: Կախված պատվիրատուի ցանկությունից իրականացվում է նաև քիվերի տեղադրում և վարագույրների կախում (վճարովի կամ անվճար` պատվերի ծավալից ելնելով):
Տարբերակ 2: Առանց դիզայների այցելության:
1.Հաճախորդը ներկայանում է սրահ, իր հետ ունենալով ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան` պատուհանների չափերը, սենյակներիի մոտավոր չափերը և որոշակի ցանկություններ վարագույրների վերաբերյալ:
2.Պատվիրատուն և դիզայները գալիս են համաձայնության վարագույրների ձևի և գործվածքի ընտրության հարցում: Պատվիրատուն կանխավճար է թողնում(30-50%):
3.Վարագույրները կարելու ժամկետները 1-4 շաբաթ են, կախված պատվերի հրատապ լինելուց, կամ ծավալից:
4.Երբ վարագույրները պատրաստ են, հաճախորդը վճարում է մնացած գումարը: Կախված պատվիրատուի ցանկությունից իրականացվում է նաև քիվերի տեղադրում և վարագույրների կախում (վճարովի կամ անվճար` պատվերի ծավալից ելնելով):
Չկայացած պատվերի դեպքում դիզայն-նախագիծը հաճախորդին չի մնում:
Վարագույրները մեզ մոտ պատվիրելու դեպքում դիզայների ծառայությունն անվճար է: