Վարագույրների կար: Դիզայների այցելություն:
Զանգահարեք մեզ
(+374 10) 53 81 30

divanslider_third_imageslider_fourth_image

Այցելեք սրահ այս հասցեով: Երևան,Խորենացի 3
  • Գույնը առաջինն է, որ գրավում է ուշադրությունը:  Դեկորատիվ կտորների ընտրությունն անսահման է: Գունապնակից ընտրված երանգը պետք է ներդաշնակ լինի  ինտերիերի հետ և միաժամանակ ճաշակով ընդ...

Թողնել Կարծիք

x

Թողնել Կարծիք

Հաղորդագրություն

Դիմեք պրոֆեսիոնալներին` “Լիդիա” վարագույրների սրահում

Որպեսզի սենյակը լինի ավելի հարմարավետ և օրիգինալ, փորձեք պատվիրել անհատական դիզայնով վարագույներ, քանի որ պատրաստի տարբերակները ոչ միշտ են համապատասխանում այն լուծումներին, որոնք օգտագործված են ինտերիերում: Դիզայների խորհրդատվությունը կօգնիխնայել թանկագին ժամանակը, և ընտրել համապատասխան տարբերակները ոչ թե բազմաթիվ խանութներից, որոնք սփռված են քաղաքով մեկ, այլ մեկ տեղում գտնվող անհամար նմուշներից` “Լիդիա” վարագույրների սրահից:

Դիզայների հոհրդատվությունը վարագույրների ընտրության հարցում ունի մի շարք առավելություններ, համեմատած պատրաստի վարագույրների հետ`

  • Վարագույրների դիզայների պրոֆեսիոնալ աչքը կնկատի ձեր կատարած ընտրության առավելություններն ու թերությունները, և կօգնի ընդգծել աrաջինները ու քողարկել երրկրորդները:
  • Վարագույրների դիզայները կառաջարկի մի շարք ոճային և կառուցվածքային տարբեր գործվածքներ, և կօգնի կողմնորոշվել բազմազանության մեջ,
  • Դուք որևէ տեղ գնալու կարիք չեք ունենա, դիզայները կգա ինքը:

Կա կարծիք, թե վարագույրների դիզայնը պետք է ընտրել ինքնուրույն: Այս համոզմունքը բացարձակ առողջ միտք է պարունակում, էլ ով, եթե ոչ տանտերը պետք է ընտրի վարագույրները: Այդուհանդերձ մենք խորհուրդ ենք տալիս դիմել դիզայներին կոնսուլտացիայի, Ձեր դիզայնի առավելությունները ընդգծելու և զարգացնելու համար:

Մեր դիզայներները կպատրաստեն չկրկնվող նախագիծ, հաշվի առնելով Ձեր ինտերիերի բոլոր առանձնահատկությունները, և կիրականացնեն համալիր աշխատանք, սկսած չափումներց, էսքիզների պատաստումից, գործվածքների ընտրությունից վերջացրած կարով և գործի տեղադրումով: Մշակված նախագիծը իրականացում կստանա միայն Ձեր հարկի տակ, և ուրիշ ոչ մի տեղ դուք նմանօրինակը չեք տեսնի:

 

“Լիդիա” վարագույրների սրահի հաճախորդների հետ աշխատելու կարգը:

Տարբերակ 1

Դիզայները այց է կատարում տուն

1.Հաճախորդի սրահ կապնվելուց հետո (զանգ, դիմում կայքում կամ այցելություն սրահ), դիզայները պայմանավորված ժամանակահատվածում այցելում է հաճախորդի տուն, ուսումնասիրում է անհրաժեշտ տարածքը և իրականացնում է չափագրում:

2.Հաջորդ անգամ դիզայները, կրկին ըստ պայմանավորվածության այցելում է տուն, արդեն պատրաստի առաջարկներով, էսքիզներով և կտորի նմուշներով:

3.Պատվիրատուն և դիզայները համաձայնեցման են գալիս կտորի ընտրության և վարագույրի ձևի հարցում: Պատվիրատուն կանխավճար է թողնում (30-50 %):

4.Վարագույրները կարելու ժամկետները 1-4 շաբաթ են, կախված պատվերի հրատապ լինելուց, կամ ծավալից:

5.Երբ վարագույրները պատրաստ են, հաճախորդը վճարում է մնացած գումարը: Կախված պատվիրատուի ցանկությունից իրականացվում է նաև քիվերի տեղադրում և վարագույրների կախում(վճարովի կամ անվճար` պատվերի ծավալից ելնելով):

 

Տարբերակ 2

Առանց դիզայների այցելության:

1.Հաճախորդը ներկայանում է սրահ, իր հետ ունենալով ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան` պատուհանների չափերը, սենյակներիի մոտավոր չափերը և որոշակի ցանկություններ վարագույրների վերաբերյալ:

2.Պատվիրատուն և դիզայները գալիս են համաձայնության, վարագույրների ձևի և գործվածքի ընտրության հարցում: Պատվիրատուն կանխավճար է թողնում(30-50%):

3.Վարագույրները կարելու ժամկետները 1-4 շաբաթ են, կախված պատվերի հրատապ լինելուց, կամ ծավալից:

4.Երբ վարագույրները պատրաստ են, հաճախորդը վճարում է մնացած գումարը: Կախված պատվիրատուի ցանկությունից իրականացվում է նաև քիվերի տեղադրում և վարագույրների կախում (վճարովի կամ անվճար` պատվերի ծավալից ելնելով):

Չկայացած պատվերի դեպքում դիզայն-նախագիծը հաճախորդին չի մնում:

Վարագույրները մեզ մոտ պատվիրելու դեպքում դիզայների ծառայությունն անվճար է: