2004 թվականից ի վեր „Լիդիա” վարագույրների սրահը ներկայացնում է շուկայում Եվրոպական արտադրողների շղարշներ եւ վարագույրներ, ինչպես նաեւ տնային տեքստիլի ամբողջական ընտրանի:
Այս տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել փորձ, որի շնորհիվ ավելի հիմնովին ենք ընտրում մեր սրահի հավաքածուները՝ հաշվի առնելով նորաձեւության նոր տենդենցները եւ մեր գնորդների նախընտրությունները: Ընկերության այսօրվա տեսականին իր մեջ ներառում է ավելի քան 2000 դեկորատիվ գործվածքներ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի արտադրանքները:
Արտադրող գործարանների հետ երկար տարիների համագործակցության շնորհիվ հաջողվեց հասնել «գին-որակ» իդեալական փոխհարաբերության: Բազմաթիվ գործվածքներ արտադրվում են էքսկլյուզիվ դիզայնով հատուկ „Լիդիա” վարագույրների սրահի համար: Բոլոր այդ կտորների առկայությունը թույլ է տալիս զգալիորեն կռճատել գործվածքների պատրաստման ժամկետները:
„Լիդիա” վարագույրների սրահը ոչ միայն իրականացնում է դեկորատիվ կտորների վաճառք, այլ նաեւ առաջարկում է Ձեր պատուհանների ձեւավորման, կտորի անհրաժեշտ քանակի հաշվառման եւ կարի ծառայությունների լայն ընտրանի: Մենք կարում ենք ոչ միայն շղարշներ եւ վարագույներ, այլ նաեւ լամբրեկեններ, ծածկոցներ, դեկորատիվ բարձեր, կահույքի պաստառներ, սփրոցներ, անձեռոցիկներ, անկողնու սպիտակեղեն:
Մեր սրահի դիզայները նկարում է նախնական էսկիզը, իսկ հետո մեր մասնագետները ավելի մանրամասն այն մշակում են համակարգչի օգնությամբ: „Լիդիա”-ն` Հայաստանում միակ ընկերությունն է, որը ունի նման համակարգչային ծրագիր: Մենք այն ձեռք ենք բերել մի ռուսական ընկերությունից, որը մասնագիտացված է նման ծրագրերի վրա: Մենք ծրագրի մեջ ներառել ենք մեր ունեցած գործվածքների օրինակները: Ծրագիրը թույլ է տալիս արագ եւ հեշտ պատրաստել վարագույրի դիզայնը: Բառացիորեն մի քանի րոպեից, հաճախորդը էկրանի վրա եռաչապ պատկերում կարող է տեսնել, թե ինչ տեսք է ունենալու իր սենյակը կամ բնակարանը ձեւավորված եւ երեսպատված վարագույրերներով:
“Լիդիա Դեկոր” խանութ-սրահը նաեւ առաջարկում է աքսեսուարներ, քիվեր ու գերմանական Feiler ընկերության արտադրության բարձրորակ սրբիչներ: